Սնունդը և առողջությունը
Ինչ գիտենք ցիտրուսների մասին
Փոքրուց լսել ենք, որ ցիտրուսները վիտամինների աղբյուր են, իսկ նարնջի չորացրած կեղևները` նաև ցեցի դեմ պայքարի հրաշալի միջոց:
Իսկ ինչպե՞ս է առաջացել ցիտրուս անվանումը:
Հին Հունաստանի բնակիչների լեզվում երկու նման հասկացություններ կային` «ցեդրոմ» և «ցեդրոս»: Առաջինը կիրառվում էր հոտավետ ծաղիկների անվանման համար, որոնք հավաքվում ու տուն էին տարվում որպես զարդարանք ու բնական հոտավետ նյութ: Իսկ երկրորդը` վայրի պտուղների դեպքում, որոնք նույնպես հոտավետ էին: Ի վերջո, այս 2 անվանումներից հռոմեացիները ստեղծեցին մեզ հայտնի «ցիտրուսը»: Այսօր ցիտրուսների 30 տեսակ է հայտնի, որոնցից լայն կիրառություն ունեն նարինջը, կիտրոնը, մանդարինը, բերգամոտը, լայմն ու թուրինջը:
Ցիտրուսները` բուժամիջոց
Հանրահայտ է, որ ցանկացած հիվանդություն կանխարգելելը շատ ավելի հեշտ է:
Հեռավոր XVI դարում, երբ մոլեգնում էր ցինգան, փրկվել հաջողվում էր միայն կանոնավոր կերպով կիտրոն ու նարնջի հյութ օգտագործելով: Մեկ դար անց դեղագործները ցիտրուսազգիների նոր հատկություններ ու որակներ բացահայտեցին:
Մկանային թուլության ու օրգանիզմի ընդհանուր հյուծման ժամանակ հին աշխարհի բժշկողներն առաջարկում էին խմել նարնջի կեղևից պատրաստված եփուկներ: Հակաօքսիդանտներով` C և B խմբի վիտամիններով հարուստ ցիտրուսների պտուղներն ամրացնում են իմունիտետը, հզոր պաշտպանություն ստեղծում քաղցկեղային բջիջների դեմ: Իսկ դրանցում պարունակվող բիֆլավոնոիդները հրաշալի ամրացնում են արյունատար անոթների բարակած պատերը: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրության համաձայն` ցիտրուսների կանոնավոր օգտագործումը պաշտպանում է կաթվածից:
Ցիտրուսազգիների այդ բազմազանության մեջ ամենաօգտակարը 4-ն են, ու դրանցից առաջատարը նարինջն է: Երկրորդ տեղում կիտրոնն է, երրորդը` թուրինջը, և օգտակար ցիտրուսների քառյակն ամփոփում է մանդարինը: Մնացածի նշանակությունն ավելի գեղագիտական է, քան բուժիչ:
Ի դեպ, այդ 4 ցիտրուսներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է. նարինջը երաշխավորում է հուսալի պաշտպանություն քաղցկեղային, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից: Շատ բարերար է ազդում գլխուղեղի ու նյարդային համակարգի վրա:
Կիտրոնը փրկություն է թե՛ ավիտամինոզից (վիտամինային անբավարարություն) և թե՛ հիպովիտամինոզից: Բացի այդ, միշտ խրհուրդ է տրվում կիտրոն օգտագործել անգինայի, մրսածության ու ռևմատիկ հիվանդությունների ժամանակ: Այդ պտուղն օգնում է աթերոսկլերոզի դեպքում:
Թուրինջն արդյունավետ օրգանիզմն ազատում է հեղուկից: Ի դեպ, բոլոր ցիտրուսազգիներից թուրինջն է միայն, որ նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, քանի որ այդ միրգը մարսելու համար ավելի շատ կալորիա է ծախսվում, քան արդյունքում դրանից ստանում է օրգանիզմը:
Մանդարինը մանրէների թշնամին է: Բացի այդ, օգնում է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում:
Կիտրոնը մաքրում է արյունն ու օգնում օրգանիզմին ազատվելու թույներից: Մանդարինի եթերայուղն արագացնում է արյան ու ավշի շարժը, ինչը հանգեցնում է մաշկի վիճակի և իմունիտետի բարելավման: Նարինջը ոչ միայն օգնում է դիմակայելու մրսածությանը, այլև նպաստում ատամների պահպանմանը: Իսկ լնդերի խնդիրներից պաշտպանում է լայմը, որը նաև բարելավում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը, տեսողությունն ու մաշկի վիճակը:
Ու չմոռանանք նաև, որ ցիտրուսների եթերայուղերի ներշնչումը լիցքավորում է լավատեսությամբ ու էներգիայով:
Ի դեպ, Իսպանիայի ժողովրդական հավատալիքներում կիտրոնն անպատասխան սերն է խորհրդանշում, իսկ նարինջը` փոխադարձ զգացմունքը:
Ցիտրուսների ծառերը երկարակյաց են. կարող են ապրել մինչև 700 տարի:
05.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ